Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու անգամ բանակցությունների նստել». Սամվել Բաբայան (տեսանյութ)

Քաղաքականություն
Babayan Samvel2

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում անճշտություններ կան կապված հետևյալ մտքի հետ.

«1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։ 

Բաբայանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու չէր կարող անգամ բանակցությունների նստել՝ Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցով:

«Հայաստանում Վազգեն Սարգսյանը բացի նախարար լինելուց, եղել է նաև որոշիչ դեր խաղացող: Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու անգամ բանակցությունների նստել այդ հարցով»,-ասաց նա։

 Մանրամասներն՝ տեսանյութում: