Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Live. Ազգային Ժողովը շարունակում է իր աշխատանքները. առաջին ընթերցմամբ մի քանի օրենքի նախագծեր ընդունվեցին (տեսանյութ)

Ազգային ժողովը նիստը սկսելու մեկնարկին առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված մի քանի օրենքի նախագծեր։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր,  2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։ Այս նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է քաղաքացիներին առաջարկվող միջնորդավորված  «վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդներն արգելել։

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 94 կողմ։

Նշենք, որ նախագիծը ենթադրում է դատապարտյալների վիճակի բարելավում:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 96 կողմ։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ քվեարկությամբ։