Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արսենալը» կրկին հաղթեց «Նապոլիին», Մխիթարյանը մասնակցեց խաղին

Լոնդոնի «Արսենալը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայում քառորդ եզրափակիչ պատասխան խաղում հաղթեց իտալական «Նապոլիին»՝ 1:0: Նեապոլում կայացած հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լյակազետը: Այդպիսով, «Արսենալը» երկրորդ անգամ հաղթեց մրցակցին (առաջինը՝ 2:0) եւ մտավ կիսաեզրափակիչ:

«Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր հայտավորվել էր պահեստայինների թվում, սակայն արդեն առաջին խաղակեսի 34-րդ րոպեին նա մտավ խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Արոն Ռեմզիին: