Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հանցագործություն է կատարվել անչափահասի նկատմամբ. Մհեր Ենոքյան (տեսանյութ)

      Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի և նրա կնոջ Զարուհի Մեջլումյանի ոստիկանության  դեմ ներկայացրած բողոքը։

Ըստ դիմումատուների՝ Մալաթիայի ոստիկանությունը հրաժարվել էր հարուցել քրեական գործ՝  իրենց ընտանիքի հասցեին ուղղված սպառնալիքների եւ   վիրավորանքների առիթով ներկայացված  հանցագործության մասին հաղորդումից հետո։   Նրանք  պահանջում են պատասխանատվության կանչել  բլոգեր Նարեկ Մալյանին։

«Երբ տվյալ անձը հրապարակում է վերնագիր. «Մարդ և կին մարդասպաններ», արդյո՞ք սա հանցագործություն չէ: Կամ երբ ինքը տեղեկանում է, թե  տիկին Մեջլումյանը քանի անգամ է  բանտ է այցելել, արդյոք սա  քրեական հանցանք չէ՞»,- հարց է  տալիս Մհեր Ենոքյանը։  

Նրանք կարեւորում են նաեւ այն հանգամանքը,ո ր խախտվել է գաղտնիության նորմը։  Հրապարակվել է տեղեկատվություն, որ Մհեր Ենոքյանը դիմել է ներման հանձնաժողովին, ինչը գաղտնիք պետք է մնար։

Որ ես դատապարտյալ եմ, իմ սահմանադրական իրավունքները կարո՞ղ են խախտվել,- շարունակում է Մհեր Ենոքյանը։ 

Նա նաեւ ընդգծում է. որ խախտվել է նաեւ անչափահասի՝ այս դեպքում Զարուհու որդու իրավունքները։

Նիստին ներկա չէր    Նարեկ Մալյանը: Դատավոր Վաչե Մարգարյանի խոսքով նյութերը ուշացումով  է ստացել և չի կարողացել ծանուցել Նարեկ Մալյանին:

Նիստը կշարունակվի հունիսի 14-ին: Ի դեպ, թույլատրված էր նկարահանել միայն նիստի առաջին տաս րոպեն։

57209228_313249679348431_3613737469414998016_n.jpg (69 KB)