Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի՞նչ կապ ունի Բաղրամյանն ԱԱԾ տնօրենի հետ (տեսանյութ)

  Երբ ստացել եմ նրա կենսագրությունը և նայում եմ, որ  2004-18 թթ․ աշխատել է համապատասխան հանձնաժողովում, աշխատել է սակագնային վարչությունում որպես սակագնային վարչության պետ․ միանգամից զարմանք առաջացավ․- նշեց ԼՀ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Բաղրամյանի պաշտոնավարման տարիների մասին։

Պատգամավորը հարցադրում արեց,  թե արդյո՞ք չկան այնպիսի մասնագետներ, որոնք չեն եղել հին համակարգում՝ թաթախված չլինելով այն խնդիրների մեջ, որոնց դեմ շարունակ պայքար է ընթացել։ «Կարծում եմ՝ կան»,- ընդգծեց նա։

Գորգիսյանը ուսումնասիրելով Բաղրամյանի կենսագրությունը՝ բացահայտել է, որ վերջինս ազգակցական կապ ունի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

«Նա երբեք զերծ չի եղել քաղաքական ճնշումներից և սովոր չէ գործել ինքնուրույն, իսկ այս կառույցը միակն է, որը պետք է պահպանի քաղաքացու շահն ընդդեմ գիգանտների, ընդդեմ «բնական» մենաշնորհների։ Եվ այդ կարևոր կառույցը, կարևոր հենակետը մենք թողնում ենք մի մարդու հույսի, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ, ով սովոր է արդարացնել կեղծ որոշումները, և մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց նա՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուի մասին։