Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անձնական, բիզնես հարաբերություններ կամ կապ ունեցե՞լ եք «Վիոլա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ» եւ մյուս մոնոպոլիաների հետ․ հարց ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ)

  ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:  ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Մինչ փակ քվեարկությունը պատգամավորները հարցեր ուղղեցին նրան։

Թավիշը մեղանում մի քիչ շատ է, և եթե հեղափոխությունն ընթանար հեղափոխության դասական կանոններով, Գարեգին Բաղրամյանն այստեղ չէր լինի․ ինքը ուրիշ տեղ նստած կլիներ հավանաբար․ իր ելույթում ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը ռիսկային է համարում պաշտոնավարումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, առավելևս հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հանրային ծառայությունները հանձնաժողովը կարևոր է, ըստ նրա, սակագնային քաղաքականության մշակման և կարգավորման տեսանկյունից, և հանձնաժողովը ավելի քան 20 տարի եղել է նախորդ կառավարությունների կցորդը՝ կատարելով իշխանությունների հրահանգները։

ԼՀ պատգամավորն հարցադրում արեց Բաղրամյանին, թե արդյո՞ք վերջինս կկարողանա պաշտպանել սեփական մասնագիտական կարծիքը, եթե այն նույնական չլինի կառավարության կամ ներդրողների կարծիքի հետ։

«Ինձ հետաքրքիր է իմանալ՝ Ձեր աշխատանքային պրակտիկայի ողջ ընթացքում որևէ անձնական կամ բիզնես հարաբերություններ կամ կապ ունեցե՞լ եք «Վիոլա Ջուր» ընկերության, «Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ» կամ մյուս բնական մոնոպոլիաներից որևէ մեկի հետ, բացի Ձեր մասնագիտական պարտավորություններով պայմանավորված շփումներից։ Երկրորդ․ Դուք որևէ դրամական փոխհատուցում, պարգևավճար կամ թանակարժեք նվերներ ստացե՞լ եք, ում գործունեությունը Դուք կարգավորում էիք Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- եզրափակելով՝ հարցադրումներ արեց Բաղրամյանին Արման Բաբաջանյանը։