Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կասկածի տակ չպետք է դրվի անձի ՝ մարդ լինելու հանգամանքը». Սաքունցը՝ տրանսգենդերի մասին (տեսանյութ)

«Ապրիլի հինգը կայծակ չէր պարզ երկնքում»,- այսպես է բնորոշում տրանսգենդեր կնոջ ելույթի վերաբերյալ առաջացած հասարակական աղմուկը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ տրանսգենդեր կնոջ ելույթին նախորդել էին ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի  ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ԼԳԲՏ համայնքի խնդիրները ուսումնասիրելու առիթով, և դրանք պակաս մտահոգիչ չէին։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունը և պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԼԳԲՏ համայնքին ուղղվող ատելության  խոսքին, և տպավորություն է  ստեղծվում, որ իշխանության ներսում հոմոֆոբիայի մրցակցություն է։Այս հակաքաղաքակրթական պայքարին են փորձում ներքաշել նաև հասարակությանը։