Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մանվել Գրիգորյանը բուժումը կշարունակի Հայաստանում (տեսանյութ)

«Երեկ տարածվեց հաղորդագրություն, որ ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանի դիմումը՝ անհապաղ միջոցառումներ կազմակերպելու և բուժումը արտասահմանում շարունակելու համար։ Տեղեկացնում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ ՄԻԵԴԸ պաշտպաններին իրավունք է վերապահել սույն գործի շրջանակներում ներկայացնել իրենց հետագա դիրքորոշումները, եթե նկատվեն առերևույթ խախտումներ».պարզաբանում է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն և Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվի արտերկրում։ Սակայն ՄԻԵԴ-ը իրազեկել է, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները՝ տեղում բուժվելու համար։

«Ողջ նախաքննության ընթացում  բարձրաձայնել են ընտրովի նախաքննության և խափանման միջոցի հետ կապված ընտրովի արդարադատության մասին, ցավոք տեսնում ենք, որ խրոնիկ և շարունակական բնույթ է կրում։ Ինչպես նախորդ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, արդարադատությունը և վարույթ իրականացվող մարմինները գտնվում են գործադիրի կոշիկի տակ». ասաց Լևոն Բաղդասարյանը։

 Հարցին՝ արդյո՞ք, Մանվել Գրիգորյանը միայնակ է կալանավայրում, փաստաբանը պատասխանեց, ո՛չ, միայնակ չէ։