Բացել լրահոսը Փակել լրահոսը
46167485_1409070459226744_711976625578704896_n
A A
Հասարակություն

Դավիթ Խաժակյանն ընդդեմ քաղաքապետարանի որոշման (տեսանյութ)

Երևանում աղբահանությունը և սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարության ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: 

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով»,-գրել է նա:

«Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: 

«Մրցույթի տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին»,- ասում է Խաժակյանը։