Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Քաղաքապետարանը մայթին կառուցված տաղավար է ապամոնտաժում (տեսանյութ)

Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը: