Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess veteran
A A
Սպորտ

Հայաստանի վետերան շախմատիստների թիմը ջախջախեց Իռլանդիային

Հունաստանում մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկավում է երկու տարիքային խմբերով՝ 50-ից եւ 65-ից բարձր:

Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

Մեր թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Առաջին տուրում մեր թիմը 4:0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատամամբ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ավստրիայի ընտրանու հետ: