Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակակոռուպցիոն քննարկում
A A
Քաղաքականություն

«Ժողովուրդը քվե է տվել կառավարությանը` ասելով գնա՛, աշխատի (տեսանյութ)

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով տեղի է ունենում երկօրյա համաժողով-քննարկում։  

Իր ելույթում ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձր գնահատեց հանրային գործոնի դերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է անհանդուրժող։

Անդրադառնալով անցումային արդարադատության շրջանակներում հակակոռուպցիոն դատարանների ստեղծման հարցին՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ այդպիսի դատարանների ստեղծումն իմաստավորված է այն երկրներում, որտեղ դատական համակարգի հնարավոր բարելավվումը բացառված է։ «Բայց կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված պետք է լինեն մասնագիտացված դատավորներ և դրանք պետք է լինեն նոր դատավորներ»,- ընդգծեց նա։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի մասին, նշեց, որ միայն այլ երկրների փորձը չպետք է դիտարկել, այլև՝ պետք է ստեղծել հայկական իրականությանը բնորոշ, առանձնահատուկ կառույց ու համակարգ։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության վրայից չպետք է հանել պատասխանատվությունը, քանի որ հակակոռուպցիոն պայքարն առաջին հերթին կառավարության պատասխանատվությունը, գործառույթն ու մանդատն է, որի համար ժողովուրդը քվե է տվել՝ ասելով՝ «Գնա՛, աշխատի՛»։

 

Մանրամասները՝ տեսանյութերում.