Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evro
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Աննա Ուշենինայի հետ

Անթալիայում (Թուրքիա) շարունակվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում տեղի ունեցավ 6-րդ տուրը:

Մրցաշարի առաջատարների թվում ընթացող Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: Մեր շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարան, իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը պարտվեցին:

Վեց տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան: Էլինա Դանիելյանը առաջատարին զիջում է մեկ միավորով: Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր:

Այսօր առաջնությունում հանգիստ է, իսկ վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները