Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Սերժ Սարգսյանի կոստյումն է». Մարուքյանը՝ Կառավարության փաթեթի մասին

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթը։ Հարակից զեկուցող, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ քննարկվել են բոլոր առաջարկները, նաեւ այն առաջարկները, որոնք սիրուն պլակատներով են ներկայացվել։ «Պետական կառավարման համակարգը դա չոր աշխատատեղեր ապահովելու տեղ չէ, պետական կառավարման համակարգը պահվում է հարկատուների միջոցներով, պետական կառավարման համակարգը պետք է արդյունավետ լինի»։ 

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մտքերի փոխանակման ժամանակ ասաց, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում։ «Հիմա դուք բերել եք կոստյումը, երկու կոճակները հանել եք, հագել եք եւ ասում եք՝ լավ կոստյում է, սուպերվարչապետություն։ Կոստյումից երկու կոճակներ եք հանել ու ասում եք փոփոխել ենք իր կոստյումի օրինակով»,- ասաց Մարուքյանը։

Նա նշեց նաեւ, որ այս համակարգը քաոս է, չի երկարելու։ Պատգամավորը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը՝ նշելով, որ սա է հարիր խորհրդարանական կառավարման համակարգին։