A
A
«Այաքսը» հաղթեց Իտալիայում եւ մտավ հաջորդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Այաքսը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Յուվենթուսի» նկատմամբ՝ 2:1։
Խաղի 28-րդ րոպեին Ռոնալդուն առաջ մղեց տանտերերին, սակայն վեց րոպե անց Վան դե Բեկը վերականգնեց հավասարությունը: Հանդիպման ելքը վճռեց 67-րդ րոպեին հոլանդացի դե Լիգտի խփած գնդակը:
Այդպիսով, «Այաքսը» երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ (մեկ ամիս առաջ 4:1 հաշվով հաղթել էր Մադրիդում, «Ռեալին») եւ կշարունակի պատվավոր մրցանակի համար պայքարը։