Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona
A A
Սպորտ

«Բարսելոնան» շանս չթողեց «ՄանՅուին»՝ ձեւակերպելով խոշոր հաշիվ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու ջախջախեց 3:0 հաշվով։

Լիոնել Մեսին 18-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 20-ին կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն երրորդ անգամ գրավեց անգլիացիների դարպասը:

Այսպիսով, «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքներով հաղթեց 4:0 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։