Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Էս քաղաքը տեր ունի՞. Վահագն Վերմիշյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցից հետո փողոցաշինական աշխատանքների բացերն ու թերությունները վերացնելը դարձավ առաջնային լուծում պահանջող խնդիր:

Շիրակի մարզպետարանում այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Գյումրիում Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի միջոցներով ընթացող փողոցաշինության ծրագրին :Խնդիրները շատ են, շահագրգիռ կողմերն էլ մեկը մյուսի վրա է գցում առկա հարցերի լուծումները:

Ո՞վ է փորելու խրամուղիները, -հարցրեց համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:

Դուք՝ տանտերը, - պատասխանեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: