Բացել լրահոսը Փակել լրահոսը
VAHAN
A A
Մշակույթ

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցեն, սակայն այն 800 տարեկան այլևս չի լինի. Վահան Մարտիրոսյան (տեսանյութ)

Հայաստանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Վահան Մարտիրոսյանը անասելի ցավ է ապրել, երբ լսել է, որ այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը:

«Հրդեհի կադրերը, հավատացեք, անգամ չեմ կարողացել նայել,- ասում է փարիզաբնակ երաժիշտը:- Քսանհինգ տարի շարունակ անցել եմ Տաճարի կողքով, հիացել եմ: Մեկ ժամում ութհարյուր տարվա պատմությունը վերացավ: Սա ուղղակի ողբերգություն է»:

Նա համոզված է, որ ֆրանսիացիները կհավաքվեն ու Փարիզի Աստվածամոր տաճարը շատ շուտ կվերակառուցեն, սակայն այն, ավաղ, ութ հարյուր տարեկան այլևս չի լինի։