A
A
Ֆուտբոլային ակումբները ցավակցել են 23-ամյա դարպասապահի մահվան առիթով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային ակումբներն այսօր ցավակցություն են հայտնել Երեւանի «Արարատ» ակումբի 2-րդ թիմի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ապրիլի 15-ի գիշերը կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք։ Նրանցից մեկը եղել է հենց «Արարատ-2»-ի դարպասապահը, ով մահացել է գիտակցության չգալով։
Նշենք, որ Մուշեղ Ղեւոնդյանը «Արարատ» էր տեղափոխվել 2018 թվականին, «Լոռիից»։ Նա 23 տարեկան էր: