Բացել լրահոսը Փակել լրահոսը
ararat, nkar
A A
Քաղաքականություն

Ո՞ւմ է ընտրում իշխանությունը. Արարատ Միրզոյանի պատասխանը (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այն կարծիքին չէ, թե «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհանիսյանին։

Հարցին, թե իշխանությունը ցանկանո՞ւմ է Սահմանադրական դատարանի դատավոր տեսնել Վահե Գրիգորյանին, Արարատ Միրզոյանը չհամաձայնեց։

«Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել Գոռ Հովհանիսյանի թեկնածությունը»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ինքը չգիտի, թե խմբակցությունը ում է տեսնում դատավոր։

«Արհեստական խոչընդոտ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության համար ոչ միայն չի ստեղծվել, այլև թերի ներկայված փաստաթղթերը շտկելու հաշար նոր հնարավորություն է ընձեռվել», ասաց նա։