Բացել լրահոսը Փակել լրահոսը
tevan-poghosyan
A A
Քաղաքականություն

«Մադրիդյան սկզբունքները մեռած են». Թեւան Պողոսյան

«Ինչքան շատ խոսեն բանակցային սեղանի շուրջ, այնքան քիչ կրակոցներ կլինեն սահմանին»,-  վստահ է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թևան Պողոսյանը։

  Ըստ նրա՝՝ պատերազմը  դեռ չի ավարտվել, բայց միևնույն ժամանակ, մենք այսօր ունենք այն իրավիճակը, որը խոստացել էր Փաշինյանի թիմը մինչև ընտրվելը.

«Դրանք բանակցություններ են. հասարակությունը ինքը պետք է հետևողական լինի իշխանության քայլերի նկատմամբ, հիշեցնի՝ ինչու է քվե տվել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և Մադրիդյան սկզբունքներին մասին խոսելիս՝  Թևան Պողոսյանը նկատում է. «Մադրիդյան սկզբունքները մեռած են: Դրանք արդեն  գաղտնազերծված են,  և ընդունելի չեն երկու երկրների հասարակությունների կողմից»:

Լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը  անդարադառնում է նաեւ Հայաստան-Ադրբեջան հումանիտար պայմանավորվածություններին։ Նա կարևորում է,օրինակ, գյուղատնտեսական օգտագործման հողերի վրա չկրակելը. «Սա պակաս կարևոր չէ, քան քաղաքացիական հասարակության միջև բազմակողմանի շփումներ հաստատելը»: