Գառնիկ Իսագուլյանը հիշեց Քոչարյանին եւ Սարգսյանին ուրացողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավին նայելիս՝ դժվարանում ես հասկանալ՝ նա տխուր է, թե՞ ուրախ, կախված՝ ինչ տրամադրությամբ ես այդ օրը գնացել պատկերասրահ. եթե ուրախ ես նկարն էլ ուրախ է թվում, եթե ոչ՝ հակառակը: Նույն կերպ էլ . ըստ«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, կարելի է համեմատել Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
«Այս տարին Հայաստանի համար Ջոկոնդայի տարի էր, և դժվար է ասել մարդիկ ուրա՞խ են, թե՞տխուր, բայց եթե օբյեկտիվ իրականության մեջ ես հայտնվում, ոչ մեկի դեմքին ժպիտ չի երևում» ,- հայտարարեց նա:
Հայաստանում իրավիճակը նա գնահատում է անկայուն։ Մեկ տարի առաջ տեղի ունեցածի մեջ միայն մեկ դրական կողմ է տեսնում՝ բացահայտումները։
«Մարդիկ կան ովքեր այսօրվա իրենց ապրելակերպով, ունեցածով պարտական են բացառապես Սերժ Սարգսյանին, և Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրանք սկսեցին ուրանալ: Այլ պարագաներում գուցե դժվար լիներ այդ մարդկանց բացահայտել»,- նշեց Իսագուլյանը:
Նա հիշեց մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը: Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Նրա խոսքով, կարելի էր այս արտահայտությունն այլ կերպ հասկանալ՝ գուցե սա հստակ ուղերձ էր հենց Փաշինյանին՝ չկրկնել իր սխալները: