Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Լո՞ւրջ եք ասում, ժողովո՛ւրդ». «Իմ քայլը» պատգամավորի արձագանքը՝ ԲՀԿ-ի ելույթներին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադաձրավ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի ելույթներին, ինչպես նաև ԲՀ խմբակցության առաջարկած օրինագծերը որակեց որպես պոպուլիստական։

«Լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից ողջամտության մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ  եղել նախկինին։ Լո՞ւրջ եք ասում, ժողովո՛ւրդ»,- հեգնում է Դանիելյանը, որին ի պատասխան արձագանքում են Բարգավաճ Հայաստանի պատգամավորները։

Շարունակում է՝ հարցադրում անելով, թե ով է ավելի մոտ ժողովրդին. «Նորից եմ ասում, լո՞ւրջ եք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին, շատ լավ եք անում»։ «Իմքայլ»-ական պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն սաբոտաժ անելու, հասարակության տարբեր շերտերին հաճելի ու օգտակար որոշումներ բերելու  մարտավարություն է ընտրել առանց պատկերացնելու դրանց ի կատար ածելու հնարավորությունները։  

ԱԺ փոխխոսակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, նշելով, որ պատգամավորները ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն և ժողովրդի ձայնը խորհրդարան բերողներն են։

Նաիրա Զոհրաբյանը Դանիելյանին զսպվածության կոչ արեց. «Այն ինչ արել է Բարգավաճ Հայաստանը, երևի թե Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս դա գնահատելու և հասկանալու»։

Այնուհետև հարցադրում արեց, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և ևս մի քանիսը, որտեղ կլիներ «Իմ քայլ»-ի գերակշիռ մեծամասնությունը։ Ինչպես նաև կոչ արեց հարգանք ցուցաբերել քաղաքական փորձ ունեցող քաղաքական գործիչների և ուժերի հանդեպ, չփորձել հանրությանն  անընդհատ վախեցենել հակահեղափոխության ուրվականով։