Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե Էնֆիաջյան
A A
Քաղաքականություն

18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար. ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովում «Զինվորականների ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին անդրադարձավ համահեղինակներից՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահութուն իրականացնելու համար. ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի 12 ամիս զինծառայութուն անցնելուց և փորձ ձեռք բերելուց հետո միայն զինծառայողներն անցնեն մարտական հերթապահության։ Էնֆիաջյանի խոսքով՝ իրենց բազմիցս դիմել են զինծառայողների ծնողները, հարազատները, և այս նախագծի ընդունումն իր մեջ պարունակելու է կանխարգելիչ միջոց։

Էնֆիաջյանը հիշեցրեց հրադադարի ռեժիմի խախտման, անզգուշության, միջանձնային փոխհարաբերությունների խախտման, անզգուշության հետևանքով 2017-18 թթ. գրանցված սպանության և հրազենով վիրավորվելու դեպքերը։

«Նախագիծը կրում է բացառապես կանխարգելող միտում, և խորհրդարանական մեծամասնությանը և մյուս գործընկերներին հորդորում եմ կողմ քվեարկելով՝ հնարավորություն ընձեռել չափազանց կարևոր այս նախագիծը քննարկման առարկա դարձնելու համար»,- եզրափակեց նա։