Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Նախարարը ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրանից հարցնի».Գ. Պետրոսյան

Ազգային ժողովում քվեարկության էր դրվելու վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի օրակարգում քննարկման դնելու հարցը։ Մինչ այդ վարման կարգով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Դուք շատ լավ գիտեք, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կարգի մասին օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորը ՀՀ էն պաշտոնյաներից է, ով իրավունք ունի անարգել մտնել և դուրս գալ, տեսակցել,»,- հիշեցնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի խոսքով` կալանավորված անձին տեսնելու հարցում դեպք է տեղի ունեցել, երբ պատգամավորներից մեկը կալանավայր է գնացել, որտեղ նրան ասել են. «Նախարարին հարցրա՛, նոր թողեմ»։ Այնուհետև Պետրոսյանը հարցադրում արեց. «Նախարարը ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրանից հարցնի, որ նոր մտնի կալանավորված անձին տեսնելու. սա՞ է խորհրդարանական վերահսկողությունը»։

Պատգամավորը նշեց, որ բազմաթիվ քայլեր ու գործողություններ կան, որոնք պատգամավորի համար օրենքով երաշխավորված են, բայց ապահովված չեն և կոչ արեց այսպիսի խնդիրների վրա ուշադրություն սևեռել։ 

Նախագիծը չընդունվեց։