Բացել լրահոսը Փակել լրահոսը
15553435602173
A A
Պաշտոնական

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ Հունաստանում

Ապրիլի 14-ին Հունաստանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվեց Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա էին Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Տերենս Նիկոլաոս Քուիքը (Terence Nicholas Quick), իսկ խորհրդարանի անունից ներկաներին խոսք հղեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաագահ Էլենի Ստամատակին (Eleni Stamataki):

Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի վերլուծաբան և լրագրող, «Ռեալ Նյուզ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոս Խաձինիկոլաուն (Nikos Hadjinikolaou). 

Միջոցառումն ուղեկցվեց «Համազգային» մշակութային միության երգչախմբի և պարախմբի, դերասանուհի Քրիստինե Ալեքսանյանի ասմունքային կատարումներով:

Միջոցառման ավարտին Հ.Մ.Ը.Մ թմբուկահարների, սկաուտների և Աթենքի քաղաքապետարանի նվագախմբի ուղեկցությամբ կայացավ հիշատակի քայլերթ դեպի Աթենքի Սինտաղմա կենտրոնական հրապարակ և, պատվո պահակախմբի ներկայությամբ, Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից: