Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երկու անչափահաս փորձել են գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը

Ապրիլի 13-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր կայարանի հերթապահի վահանակի վրա ցույց է տալիս կեղծ զբաղվածություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են հրավիրվել 2006 թ. ծնված Ա. Օ.-ն և 2004 թ. ծնված Վ. Մ.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ, որ իրենք են կտրել և փորձել գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: