Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորիս Նավասարդյան
A A
Քաղաքականություն

ՀՌՀ-ն չի դարձել իշխանական. Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքական ուժերի պայքարի գլխավոր միջոցը զանգվածային լրատվության միջոցներն են:  Լրատվամիջոցների կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ  լսարանը պիտի իմանա, թե իրականում ում է պատկանում տվյալ լրատվամիջոցը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, այսօր լսարանը նույնպես շատ ուշադիր է, թե տվյալ նյութը, որ լրատվամիջոցն է տարածում: Այսինքն, քաղաքացիները հստակ գիտեն լրատվամիջոցների ուղղվածությունը որևէ քաղաքական ուժին:

«Չեն ասում, թե թերթում գրված է, ասում են՝ այ այս թերթում է գրված: Շատ ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը, հայտնի  իր իրական սեփականատիրոջ անունը»:

Իսկ Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է, որ  հեղափոխությունից հետո  իշխանությունը չի փորձել որևէ լրատվամիջոց ձեռք բերել, ինչպես լինում է սովորաբար:  Ավելին՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը չի դարձել իշխանական:

«Մենք այսօր հանգիստ կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում: Սա նշանակում է, որ մեր ոլորտի կարգավորումը գնալով ավելի քաղաքակիրթ բնույթ պիտի ստանա»,-ասում է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը լիահույս է, որ կառավարությանը կհաջողվի բացահայտել լրատվամիջոցների իրական սեփականատերերին: 2018թ. նոյեմբերին Կառավարությունը ընդունել է Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագիր, ինչը հնարավորություն կտա պարզել, թե որ լրատվամիջոցը իրականում ում է  պատկանում:

«Կառավարությունը պարտավորություն է ստանձնել առաջիկա 2 տարիների ընթացքում մշակել, ընդունել բիզնեսի  իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի վերաբերյալ ողջ օրենսդրական դաշտը»: