A
A
Արթուր Դավթյանը 8-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհական Շեցին քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր մարմնամարզիկներն առաջին մեդալները խաղարկեցին:
Բազմամարտի մրցումներում 88, 665 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Նիկիտա Նագորնին: Արծաթե մեդալը նվաճեց մեր հայրենակից Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կիպրոսի ներկայացուցիչ Մարիոս Գեորգիուն։
Եզրափակիչ փուլ մտած Արթուր Դավթյանը 83,097 միավորով 7-8-րդ տեղերը բաժանեց բրիտանացի Ջեյմս Հոլի հետ: Այդպիսով, մեր մարմնամարզիկը 2019թ Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք նվաճեց:
Վաղը, ապրիլի 13-ին, կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը հանդես կգան օղակների եզրափակչում։