Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Ի դեպ

Հռոմի պապը ծնկի է եկել ու համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարի ոտքերը՝ ի նշան ապագա ազգային հաշտության, որը վերջ կտա երկիրը կեղեքած քաղաքացիական պատերազմին:

Վատիկանում Պապի հետ հանդիպմանը մարտի 11-ին ներկա են եղել Հարավային Սուդանի նախագահ Կիհիրը, 4 ապագա փոխնախագահները, որոնց թվում՝ ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղի եկեղեցական խորհրդի անդամներ:

Դիմելով նրանց՝ Պապն ասել է. «Ես ձեզ որպես եղբայր եմ խնդրում, խնդրում եմ ողջ սրտով, առաջ գնացեք: Շատ խնդիրներ կլինեն, բայց նրանք մեզ չեն ընկճի: Առաջ գնացեք և լուծեք խնդիրները: Դուք եք սկսել գործողությունը, և թող այն լավ ավարտ ունենա: Ձեր մեջ հակասություններ, պայքարներ, տարաձայնություններ կլինեն, բայց միասին մնացեք: Մարդկանց առջև իրար ձեռք բռնած միասնական կանգնեք: Այդպես դուք հասարակ քաղաքացիներից կվերածվեք ազգի առաջնորդների»: Դրանից հետո նա մոտեցել է իր աֆրիկացի հյուրերին ու ծնկի գալով, հերթով համբուրել նրանց ոտքերը: