Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arshakyan Azat
A A
Քաղաքականություն

«Նոր իշխանությունը մեղմ է վարվում նախորդ իշխանության հետ». Ազատ Արշակյան (տեսանյութ)

Նոր իշխանության ուժային կառույցները մեղմ են վարվում նախկին իշխանության հետ: Պետք  է հեռացնել նրանց ովքեր խոչընդոտում են պետության բարելավմանը՝ տնտեսական քաղաքական և մյուս ոլորտներում. նշում է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա կարծիքով հնարավոր չէ ունենալ թավշյա հարաբերություն՝ կոռուպցիոների հետ քրեաօլիգարխիկ համակարգի հետ:

Անդրադառնալով մաքսատան միջադեպին Ազատ Արշակյանը նշում է, որ ճիշտ է մարդու իրավունքների պաշտպանի կողմից  աշխատողի շահերը պաշտպանելը, սակայն  հասարակությունը  պետք է պահանջատեր լինի պետական ծառայողի պարտաճանաչ և կարգապահ աշխատանքի համար:

«Մենք  աշխատողի փաստաբանը չենք, մենք պետք է պահանջենք, որ մաքսային ծառայության աշխատակիցները լինեն վայելուչ կեցվածքով մարդիկ: Չենք կարող զինվորականներից կարգապահություն չպահանջել, իսկ զորամասը լքողին և քրեական վարքագիծ դրսևորողին պետք է պատժել, անկախ նրանից, որ նա ունի տատիկ- պապիկ կամ քավոր-սանիկ»:

Ազատ Արշակյանի կարծիքով նույնիսկ ամենադեմոկրատական հեղաշրջումները առաջացրել են տնտեսության ճգնաժամ: Հայաստանում ևս կարող է օգնաժամ լինել,  բայց պետք է հայրենասիրություն դրսևորել և պատրաստ  լինել որոշակի զոհողությունների գնալու: