Բացել լրահոսը Փակել լրահոսը
turqia
A A
Քաղաքականություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը մտահոգված է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրով

Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարի և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի, ռազմական ոլորտում թուրք-ֆրանսիական համագործակցության հարցեր: Կողմերը խոսել են նաև Մակրոնի հրամանագրի մասին, որով  ապրիլի 24-ը Ֆրանսիայում  ճանաչվել էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։

Աքարը ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է այդ հրամանագրի ստորագրության կապակցությամբ թուրքական կողմի ունեցած մտահոգությունը:

Հիշեցնենք, որ Մակրոնն դեռ  իր նախընտրական քարոզարշավի ընթացքում էր խոստացել ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:

ermenihaber.am