Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol pashinyan
A A
Պաշտոնական

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 1999-2000թթ. չհայտնվեց բանտում (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:  Նիկոլ Փաշինյանի համար առանձնահատուկ  իմաստ ունի ելույթ ունենալ ԵՂԱՎ ամբիոնից, իսկ թե ինչո՞ւ՝ վարչապետը հիշեց.

«1999թ. ամռանը լինելով  «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր: Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր,  որ դատարանը դատախազի ասածից շեղվի, բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, և դատարանը ինձ դատապարտելով 1 տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի»,- ելույթում նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի բանտում չհայտնվելու պատճառը կապված էր Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Անդամակցության հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, որի շնորհիվ էլ Փաշինյանը չհայտնվեց բանտում:

«Այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղակելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար: Ռասսել Ջոնսթոնը իսկապես անդրադարձել էր իմ խնդրին, և թերևս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի: Այդպես էլ եղավ, Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական և ԵԽ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000թթ. ես չհայտնվեցի բանտում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: