Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի լավագույն մարզիչը հեռացավ Հայաստանից

Սպորտ
a1talalaev

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն եւ թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:   Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպայի լիգայի 2018/19թթ. խաղարկությունում հասել էր որակավորման 3-րդ փուլ: Նա ճանաչվել էր 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:   Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:   Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Յուրի Նագայցեւը: