Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Պաշտոնական
Robert-Qocharyan-e1525026771655

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին՝ ժամը 12:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ