Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստագետ» արծաթյա առաջին մեդալի շնորհանդեսը

Մշակույթ
medal

Երևանում գտնվող «Հայաստանի Հանրապետության Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում» այսօր տեղի ունեցավ «Արվեստագետ» արծաթյա մեդալի շնորհանդեսը։  Առաջին օրինակը թանգարանին նվիրվեց պահպանության և մշտական ցուցադրության համար։ Մտահղացումը «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպությանն է։  Մեդալը շնորհվելու է կրթության և գիտության ոլորտում, հայրենիքի ծառայության համար մատուցված մեծ ներդրում և ավանդ ունեցող երախտավորներին։Առաջին նմուշն արծաթյա էր։  Իրենց ելույթներով հանդես եկան անվանի երգիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև իր խոսքով հանդես եկավ ազգային հերոս՝ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)։ Շնորհանդեսին ներկա էին արվեստի և մշակույթի անվանի գործիչներ։ Մանրամասն՝ տեսանյութում