Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն ունի հումքի անսպառ հարստություն և աղբյուր, որն ավելի թանկ է, քան Ադրբեջանի նավթը»

Քաղաքականություն
Shirinyan-nkar

Թուրք -ռուսական սիրախաղը շատ վտանգավոր է: Ամերիկացիների պատժամիջոցները Թուրքիայի հանդեպ, Ռուսաստանի՝  Թուրքիային քծնելը, արևմուտքի հարցերը և Վրաստանի տվայտանքները մեզ պարտավորեցնում են պետականության կայացման հարցում ուշադիր լինել՝ ստեղծել պարզունակ օրենսդրություն, որը խարդախությունների հնարավորություն չի թողնի և կապահովվի կապիտալի ներհոսքը. նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով Արցախի հարց գոյություն չունի, Արցախը ազատագրված  պետություն է: Սակայն կայացած չի, քանի որ չունի ինքնուրույն բանակ, սեփական դրամ, և չունի արտաքին քաղաքականություն: Ըստ նրա, Հայաստանն ունի հումքի անսպառ հարստություն և աղբյուր, որը ավելի թանկ է, քան Ադրբեջանի նավթը: Նա առաջարկում է Բաղրամյանի նախկին շրջանի  քարաձուլարանում ֆինանսական ներդրումներ անել և  աշխատեցնել, քանի որ այն կարող է ապահովվել 3000-ից ավել աշխատատեղ: «Վարչապետին առաջարկում եմ, եկեք առանց  նազիր- վեզիրների գնանք գործարանը տեսնենք, գործարանի գործարկումը կշարժի Հայաստանի տնտեսությունը և կվերականգնի մեքենաշինությունը: Իսկ առևտրականների փոխարեն մեզ մոտ կձևավորվի բանվոր դասակարգ: Նա խորհուրդ տվեց եթերում հնչած մանիպուլյացիաներով չտարվել և հասկանալ, որ հայրենադարձություն չի կարող լինել, առանց օրենսդրությաև արդյունաբերության վերականգնման: Նա կարևոր է համարում նաև Հանրապետության երրորդ նախագահին քաղաքական գնահատական տալը .«Ինձ թվում է նա կազմակերպված դիմադրություն է կազմակերպել ՀՀ-ի վերակառուցման դեմ»: