Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ, չի կարող աշխատել պետական համակարգում. Փաշինյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-13

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»-իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Պարոն վարչապետը մինչ այդ գրել էր նաև հետևյանը. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»: Հիշեցնենք որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Վարչապետին  բարկացրել է մաքսատան մաքրությունը, բացի այդ նրան բարկացրել է գետնին ընկած Հայաստանի դրոշը, որի կողքին կանգնած մարդիկ չեն էլ նկատել դա։