Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն. Փաշինյանը Նորագավիթի մաքսակետում է

Քաղաքականություն
aGEV_0449

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցել է ՊԵԿ նախարարը։ Վարչապետին  բարկացրել է մաքսատան մաքրությունը և աշխատակիցների վարքագիծը։ «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,-ասաց նա, ապա ստուգեց նաեւ պատերի մաքրությունը։ Արձանագրելով, որ դրանք կեղտոտ են՝ հանձնարարեց պարգեւավճարները պակասեցնել եւ մաքսակետը կարգի բերել։ «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Հիմա իրենց պարգեւավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»,- հայտարարեց վարչապետը: Նրա չգոհացրեց նաեւ աշխատասենյակների մաքրությունը, կահավորանքն ու աշխատակիցների հագուկապը։ Մասնավորապես սենյակներից մեկում եռագույն դրոշը դրված ղր անկյունում. վարչապետն անմիջապես դիմելով աշխատակցին ասաց՝ «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»: