Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդուհի Իզաբելլա Յալյանը 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1izabela-1

Բաթումում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։   Մեր մարզուհին հաջող սկսեց մրցելույթները եւ պոկում վարժությունում 96 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Ավաղ, հրում վարժությունում Իզաբելլա Յայլյանը գրավեց 6-րդ տեղը՝ բարձրացնելով 111 կգ ծանրաձողը: Երկամարտի 207 կգ արդյունքով մեր մարզուհին մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:   Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհան, որը ցույց տվեց 221 կգ (101+120) արդյունք: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին ռուսաստանցիներ Տատյանա Ալեեւան եւ Ալեքսանդրա Կոզլովան: