Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամասիայում կբացվի բրդի արտադրամաս՝ 60 աշխատատեղով

Մարզեր

«Եմ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն է ներկայացվել Շիրակի մարզպետարանում: Ծրագրի պատասխանատուները նշել են ,որ այն հիմնականում նպատակ ունի նոր աշխատեղեր ապահովել մարզում հատկապես այն անձանց համար ովքեր զբաղվածության կենտրոններում են գրանցված: Դրամաշնորհային այս ծրագրին կարող են մասնակցել ինչպես ՍՊԸ-ը այնպես էլ անհատներ ,հասարակական կազմակերպութունների ներկայացուցիչներ եւ այլն: Դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է փուլային եղանակով ֆինանսավորել: