Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պատերազմից վախեցող չենք․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն
Untitled-13

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում են ունեցել։Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը  պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն Հայաստանի քաղաքացու, գյուղացու,  կամ կառավարության հետ կխոսի շանտաժի լեզվով, դա շատ վատ գործելակերպ է։ Ցանկացած ընկերություն էլ կարող է ասել՝ այ, ուզում եք, որ մենք հարկ վճաերենք կամ մեր չվճարած հարկերը վճարենք, ուրեմն մենք գյուղացու նկատմամբ սա կանենք կամ նա կանենք։ Դա ի՞նչ խոսակցության ձև է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև անդրադարձել է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Նյու Յորքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք։ Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս ապակառուցողական բան չկա»։ Հայաստանը  պարտադրված պատերազմի դեպքում պարտադրելու է խաղաղություն։  «Եվ մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու և դա մեր պատերազմը չի լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց, եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մեք նրան պարտադրելու ենք խաղաղություն»։ Ինչ վերաբերում է  հակամարտության կողմերի միջև մարդասիրական քայլերին, ապա Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է երաշխավորել, որ մեր զինվորները որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի։ «Եթե Ադրբեջանը  վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել, կա  նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց նաև շահառուները պիտի ցանկանան օգտվել այդ ցանկություններից»,- շեշտել է վարչապետը։