Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-Արմենիային» չհաջողվեց վերադառնալ առաջին հորիզոնական

Սպորտ
sport-ararat-armenia

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարի պոտենցիալ առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին»:  Հյուրերը, չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն այդպես էլ չկարողացան պահպանել առավելությունը: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Արարատ-Արմենիան» առաջին անգամ միավորներ կորցրեց այս տարի, քանի որ մինչ այդ, Վարդան Մինասյանի թիմը տարել էր չորս անընդմեջ հաղթանակ: Արդյունքում, տանտերերը մեկ միավորով հետ մնացին «Ալաշկերտից» եւ չկարողացան իրենց վերադարձնել առաջին հորիզոնականը: Իսկ ահա «Շիրակը» 11-րդ անգամ ոչ-ոքի խաղաց եւ վաստակած 29 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը: