Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսգենդերի ելույթը սոցիալական էքսպերիմենտ էր». Արման Բոշյան

Հասարակություն
Lia-Avetisyan-nkar

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը կարծում է, որ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի թույլտվությունը արվում է, որպես սոցիոլոգիական էքսպերիմենտ, պարզելու հասարակության արձագանքը, հետագայում օրենսդրական քայլեր ձեռնարկելու համար: «Այս խնդիրը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք:  Ինքը ընդունեց այսպես կոչված՝ գենդերային օրենք, որից հետո Եվրամիության հետ կնքվեց համապարփակ պայմանագիր, որի մեջ ևս մտնում էր այդ երևույթների պրոպագանդան: Նիկոլ Փաշինյանը շարունակում է հենց այն տենդենցը, ինչը իր թշնամիները սկսել էին մի քանի տարի առաջ»,- նշում է Արման Բոշյանը:  «Ինչպե՞ս եղավ, որ Նաիրա Զոհրաբյանը անտրտունջ բոլորը լսեց ու հետո իր վրդովմունքը հայտնեց: Նշանակում է, որ  նախապես իրեն մեկը ասել էր՝ Նառա դու սո՛ւս, ինքն էլ սուս արեց, հետո նոր փրփրաց. ավելացրեց գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Նրա խոսքով՝ իրենց պայքարը  տրանսգենդերների իրավունքների դեմ չէ, իրենք դեմ են այն երևույթին, որ քարոզչություն իրականացնելու փորձեր է արվում, և ավելացնում, որ ԱԺ-ում պետք է հնարավորություն տրվի բազմազավակ, կարիքավոր անձանց խնդիրների բարձրացման համար: