Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովրդավարական վերահսկողությունն ԱԱԾ-ի վրա չի աշխատում. միջազգային իրավունքի մասնագետ

Քաղաքականություն
56523139_414411709120389_1676019208107851776_n-1

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք, և դա նրա արտահայտվելու ազատության և անձնական կյանքի գաղտնիության մասն է. ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, տնօրեն Շուշան Դոյդոյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տված հանձնարարականին կապված կեղծ տեղեկությունների բացահայտման և կեղծ օգտահաշիվներով մանիպուլիատիվ տեղեկություններ տարածողների հետ։ Դոյդոյանը նշեց, որ ՀՀ օրենսդրության մեջ չկա «մանիպուլյացիա» բառի սահմանումը և սուբյեկտիվ մեկնաբանման հնարավորություն է տալիս, իսկ Ազգային անվտանգության ներգրավումն այս խնդրում, իսկ մանուպուլյացիայի սուբյեկտիվ ընկալումը կարող է բերել բացասական հետևանքների։ Նա նշեց այն հանգամանքը, որ Փաշինյանի հանձնարարականի շեշտը դրված էր մանիպուլյատիվ տեղեկությունների վրա, ինչն էլ ինքնին սուբյեկտիվ ընկալման հարց է։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես այն կարծիքին է, որ մանիպուլյացիան սուբյեկտիվ ընկալման հարց է։ Իսկ այն տեղեկությունները, որոնք վերաբերում են ատելության, ահեբեկչության, ռասայական խտրականության կոչերին, կարգավորվում են օրենքով։ Իսկ Ազգային անվտանգությունն, ըստ Մելիքյանի, առանց վարչապետ Փաշինյանի ցուցումի էլ կարող էր համապատասխան քայլերն անել։    Իրավապահները, անկախ վարչապետ Փաշինյանի հանձնարարականից, ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Բարսեղյանի, պարտավոր են զբաղվել ատելության բնույթի կոչ անողների դեմ։ «Համարում եմ՝ բավական է, որ իրավապահ մարմիններն ուշադիր լինեն և հետևեն միայն օրենքով սահմանված իրենց լիազորություններին, ոչինչ ավելին»,- ընդգծեց Բարսեղյանը։ Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն իր խոսքում մեջ բերեց միջազգային իրավունքը, ըստ որի ավելի լավ է, որ ազատ խոսքը պահվի ինքնակարգավորման դաշտում և քաղաքացիա-իրավական ոլորտում, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմինները հեռու մնան այդ ոլորտից, առավելևս Ազգային անվտանգությունը, որի գործունեությունը գաղտնիացված է։ «Ժողովրդավարական վերահսկողությունն ԱԱԾ-ի վրա չի աշխատում և դա այդպես էլ պետք է լինի. դա գաղտնիացված կառույց է»,- շեշտեց նա։       Մանրամասները տեսանյութում.