Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա» ընկերության աշխատակիցները ճանապարհ են փակել (տեսանյութ)

Հասարակություն
56830093_2277767509171877_7501625480177516544_n

«Սպայկա»-ի աշխատակիցները փակել են Երևանի Տիգրան Մեծ պողոտան՝ ի նշան բողոքի դատարանի որոշման դեմ, որով բավարարվեց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը: Ցուցարարները մասնավորապես շրջափակել են այն ավտոմեքենային, որով Ղազարյանին դատարանից տեղափոխում են կալանավայր, ոստիկանները փորձում են բացել այն: Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանը բավարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը: Դավիթ Ղազարյանին տեղեփոխող մեքենան ցուցարարների ճնշման ներքո ետ վերադարձավ դատարան։

Ցուցարարները պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպի Նիկոլ Փաշինյանը։

«Պահանջում ենք Նիկոլին»,- վանկարկում են նրանք։

«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը դատարանի առջև ելույթ ունեցավ։ նա նշեց, որ Դավիթ Ղազարյանի ձերբակալությամբ հարված հասցվեց Հայաստանի տնտեսությանն ու տնտեսական քաղաքականությանը։

Փոխտնօրենը հայտարարեց նաև, որ տնօրենի կալանավորումից հետո ընկերության ղեկավարումն իրականացնելու է տնօրենների խորհուրդը։

Իսկ այն, թե՞ որքան են պատրաստվում շարունակել իրենց ակցիան, նա պատասխանեց, որ կախված է աշխատակիցների որոշումից։

Այս պահին ակցիայի մասնակիցները քայլերով շարժվում են դեպի կառավարության շենքի մոտ։ Ասում են, որ դատարանի դիմաց դադարեցնում են ակցիան։