Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց տոնը Ժողովրդական արվեստի կենտրոնում

Բիզնես

Գարնան շունչը և կանանց տոները բանաստեղծական տրամադրություններ են ներշնչում բոլորիս: Ժողովրդական արվեստի կենտրոնը  ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին հրավիրում է «Մորս ձեռքերը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում Գայանե Սամվելյանը կասմունքի հայ պոետների՝ կնոջը ձոնված ստեղծագործություններից: Կհնչեն նաև ազգագրական գողտրիկ երգեր: Միջոցառման մուտքն ազատ է: ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)    Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին   Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:    (010) 569380, (010) 569383  [email protected] Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center  www.folkartcenter.am