Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխիան շուտով կհաստատի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Պաշտոնական
photo-1

Մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում: Նրան այսօր ընդունել է  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է Պետր Միկիսկայի ջանքերը` միտված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը` հույս հայտնելով, որ գործընթացի վերջնական ավարտն իրեն երկար սպասեցնել չի տա: Իր հերթին դեսպանը հավաստիացրել է, որ Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումից հետո Պատգամավորների պալատում եւս գործընթացն ընթացքի մեջ է եւ կարելի է ակնկալել, որ վերջնական հաստատումը կկայանա շուտով: