Բացել լրահոսը Փակել լրահոսը
edmon-maruqyan
A A
Պաշտոնական

«Լուսավոր Հայաստան»-ը փաթեթ է շրջանառության մեջ դրել կենսաթոշակների վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով լուծում է տրվում անկողնային հիվանդ, ինչպես նաև արտասահմանում գտնվող կենսաթոշակառուների խնդրին, ովքեր, ըստ գործող կարգավորման, առավելագույնը մեկ տարի ժամկետով են կարողանում ստանալ իրենց հասանելիք կենսաթոշակը։ Նախագծերի փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։