Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը 55 տարեկան է

Սպորտ
a1julfalakyan-1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն այսօր նշում է ծննդյան 55-ամյակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Անվանի ըմբիշն ու մարզիչը ներկայումս Հայաստանի հավաքականին նախապատրաստում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուխարեստում, ապրիլի 8-14-ին: Չնայած զբաղվածությանը, Լեւոն Ջուլֆալակյանն հոբելյանական հարցազրույց է տվել ՀԱՕԿ-ի կայքին: Ահա մի քանի դրվագներ այդ հարցազրույցից. - Զգո՞ւմ եք, որ արդեն 55 տարեկան եք: - Միշտ էլ ես ինձ անհամեմատ երիտասարդ եմ զգացել: Իմ կարծիքով, այդպես էլ կա, որովհետեւ ընդհանրապես ես միշտ ակտիվ եմ, անընդհատ փորձում եմ տեղում չդոփել, անընդհատ առաջ ընթանալ, կենսուրախ եմ եւ սիրում եմ կյանքը: Մի խոսքով՝ միշտ երիտասարդ եմ ինձ զգացել եւ շարունակում եմ նույն ձեւով ապրել: - Երբ հետ եք նայում կյանքի այս 55 տարիներին, ինչ-որ բան փոխելու ցանկություն առաջանո՞ւմ է: - Պատկերացրեք՝ ոչ: Ես իմ անցած բոլոր տարիներից գոհ եմ՝ անկախ ամեն ինչից: Եղել են եւ ծանր օրեր, թշվառ օրեր, ինչ-որ տարբեր արհավիրքներ, պատերազմ… Մի խոսքով՝ ամեն ինչ եղել-անցել է: Ինչ  խոսք, երբեք չէի ցանկանա, որ նման բաներ լինեին, բայց դա մեզանից չի կախված՝ բնությունը, Աստված է ստեղծել: Իմ ապրած բոլոր տարիներից ես գոհ եմ եւ շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ շրջապատին, որ ես կարողացել եմ ապրել եւ ինչ-որ տեղ օգտակար լինել եւ՛ հասարակությանը, եւ՛ իմ ընտանիքին, եւ՛ իմ ազգին: - Հարցազրույցներում շատ եք նշում Ձեր կնոջ մասին: Որքանո՞վ է կնոջ դերը կարեւոր տղամարդու, այս դեպքում նաեւ, մարզիկի կյանքում: - Տեսեք, ես ընտրություն կատարել եմ շատ երիտասարդ տարիքում: Դեռ մեծ արդյունքների չէի հասել: 1984 թվականից ես արդեն ընտրություն եմ կատարել, ամուսնացել եմ 1986 թվականի նոյեմբերին: Իմ կինը մոտ ընկերոջս` Աշոտ Ալեքսանյանի՝ Արթուր Ալեքսանյանի հորեղբոր, դասընկերուհին է եղել: Տարբեր միջոցառումների միասին ենք եղել: Կամաց-կամաց զգում էի, որ անտարբեր չեմ: Մեզ կապեց մեր բախտը: 2 տարուց ավելի իրար ճանաչելուց հետո ամուսնացանք: Իմ կինը հենց սկզբից էլ լավ պատկերացնում էր` որքան բարդ է մարզիկի հետ ամուսնանալը, որովհետև տարվա 250 օրը մենք անընդհատ բացակայում էինք երկրից, տնից: Նա ինձ հասկացավ եւ ընտրեց: [caption id="attachment_1668838" align="alignnone" width="1024"] Ymbshamartikneri parapmunq[/caption] Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ